«Արաբկիր» բժշկական համալիրի հենքի վրա կստեղծվի բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Շվեյցարիայի «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորինի հետ քննարկել ենք բուժքույրությունը որպես առանձին մասնագիտություն զարգացնելու հեռանկարները:
Նախատեսում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում