Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 102 կգ քաշային տղամարդկանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը։ Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը զբաղեցրեց 6-րդ տեղը։

Սամվելը, պոկելով 168 կգ և հրելով 209 կգ, երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք։

Արսենը, պոկելով 168 կգ և հրելով 200 կգ, երկամարտի 368 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Դիմիտրո Չումակը՝ երկամարտի 391 կգ արդյունքով։