ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցեմենտի վերաբերյալ Պետական տուրքի մասին օրենքի նախագիծը հակասահմանադրական է, քանի որ հարկերի և վճարների բարձրացումը կարող է ուժի մեջ մտնել լավագույն դեպքում հաջորդ տարվա հունվարի 1-ից, հետևաբար մեկ տարով նախատեսված օրենքի ընդունումը հնարավոր չէ։

Այս պահին նման քննարկումները անիմաստ են և ժամանակ կա հարցը մանրամասն ուսումնասիրելու և ներկայացնելու լավագույն տարբերակը»։