Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆՄասսաչուսեթս նահանգում “Never Forget Armenian Genocide” (Երբեք մի մոռացիր Հայոց ցեղասպանությունը) գրությամբ էլեկտրոնային պաստառներ են տեղադրվել:

Պաստառները տեղադրվել են մարտ-ապրիլ ամիսներին նահանգի տարբեր քաղաքներում և մայրուղիներում։

Մարդկանց, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն հիշեցնող պաստառների վրա, պատկերված է երեխա, որի դեմքի կեսը մթության մեջ է և խորհրդանշում է 1915 թ. Հայաստանի սև օրերը: Դեմքի մյուս կեսն էլ լուսավոր է և ցույց է տալիս 2019թ․ պայծառ և լուսավոր Հայաստանը:

Հայոց ցեղասպանության գլխավորությամբ բոլոր այլ ցեղասպանությունները քննադատող այս պաստառները տարբեր նահանգներում շարունակելու են կախված մնալ մինչև ապրիլի 30-ը. հաղորդում է ermenihaber.am-ը: