Հայկական զարդերի ու կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառի Բագավան գյուղում 631-639 թվականներին կառուցված Սուրբ Հովհաննու վանքից մեր օրեր են հասել միայն եկեղեցու բակի տապանաքարերը։

Վանքը քանդվել է 1950-ականներին, թուրքական կառավարության կողմից։ Մի քանի տարի անց, մզկիթ կառուցելու նպատակով քանդված եկեղեցու քարերը տեղափոխվել են Քարբերի շրջան (Աղրըի նահանգ):