Հանրապետության տարածքում`

Հունվարի 26-27-ը շրջանների զգալի մասում, հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 25-ի ցերեկը, հունվարի 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Հունվարի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: