ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2019 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 300կմ ճանապարհ, որը վերջին 10 տարիների համար աննախադեպ արդյունք է։

Կից քարտեզում ձեզ եմ ներկայացնում 2019 թ․ հիմնանորոգվող ճանապարհների ՄԻ ՄԱՍԸ՝ 78 կմ֊ը։

Մնացած հատվածները կներկայացնեմ նախարարության առաջիկա մամուլի ասուլիսի ընթացքում՝ մինչև ապրիլի 20-ը։

Հայցում ենք ձեր ներողամտությունը, և շնորհակալ ենք համբերություն համար՝ մինչև շինարարական աշխատանքների սկիզբ ու ավարտը»։