Ռազմական վերլուծաբան, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիայում մեքենաշինությունն անկում է ապրել: 2019-ի առաջին եռամսյակում Թուրքիայում արտադրվել է 361 516 միավոր ավտոմեքենա, այդ թվում՝ թեթև տրնասպորտային փոխադրամիջոց, տրակտոր և այլն: Այս ցուցանիշը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15%-ով նվազել է: Նվազել է նաև արտահանվող մեքենաների թիվը` 7%-ով: Այս տարի արտահանվել է 320 213 միավոր: Գումարային տեսքով 2019-ի առաջին եռամսյակում արտահանվել է 7.9 մլրդ դոլարի ավտոմեքենա, որը 7%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ասեմ, որ Թուրքիայում արտադրվում են նաև Ford, Honda, Hyundai, Mercedes, Renault և Toyota ֆիրմաների ավտոմեքենաները:

2018թ-ին, տարեկան կտրվածքով, Թուրքիայում վաճառվել է սեփական արտադրության 641 541 միավոր ավտոմեքենա, արտադրել են 1.6 մլն միավոր մեքենա, որից 1.3 մլնն արտահանել են 32.2 մլրդ դոլարի դիմաց»: