Սալվադոր Դալիի հայրենի տանը թանգարան կբացվի
Սալվադոր Դալիի կյանքին նվիրված թանգարան կբացվի այն տանը, որտեղ ծնվել և կյանքի առաջին տարիներն է անցկացրել իսպանացի նկարիչը:
Իսպանական Ֆիգերաս քաղաքի քաղաքապետարանը սկսել է տան վերակարգման աշխատանքները: Թանգարանը նախատեսում են բացել 2021 թվականի երկրորդ կեսին:
Նշվում է, որ նկարչի մանկությունն ու երիտասարդությունը կլինեն թանգարանի հիմնական թեմաները: Բացի այդ, այցելուները կկարողանան տեսնել Դալիի հասուն տարիների հետ կապված ցուցանմուշներ: Թանգարանը կգործի 1898 թվականին կառուցված տանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում