ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությունով Մարգարիտ Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- կարգադրության մեջ։

Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը հանդիսանում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը։