ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացած դատական նիստում միջնորդեցին 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել:

Դատավորը ժամանակ է տրամադրել գործով քննիչին իր առարկությունները ներկայացնելու համար: Հաջորդ դատական նիստը ապրիլի 19-ին է։

Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս անգամ էլ իրենց միջնորդությունը կմերժվի.

«Դա պայմանավորված է կոնկրետ դատավորի տրամադրվածությամբ, վերաբերմունքով, որը ակնհայտորեն չի էլ թաքցվում։ Որևէ նոր բան չի կարող տեղի ունենալ»։

Ա. Մկրտչյանն ասել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ քաղաքացիական հիվանդանոցում է։