Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Downdetector կայքը, որը հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում հետևում է խափանումներին և անջատումներին: Կայքը նշում է, որ Instagram-ի աշխատանքում խնդիրները սկսվել են ըստ EST-ի 13:13-ին (Երևանի ժամանակով 22:13-ին ), իսկ Facebook-ի աշխատանքում՝ ըստ EST-ի 13:16-ին (Երևանի ժամանակով 22:16-ին):

Կայքի տվյալներով՝ բազմաթիվ օգտատերեր ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից և Իռլանդիայից չեն կարողացել մտնել սոցիալական ցանց և դիտել նկարներ:

Instagram-ի օգտատերերն Իտալիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Բրազիլիայից դժվարություններ են ունեցել նորությունների ժապավենի նորացման հարցում և չեն կարողացել մտնել իրենց օգտահաշիվը: