«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության), առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական փորձառություն։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • գունավոր լուսանկար,
  • աշխատանքային գրքույկի պատճեն (առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձառությամբ),
  • թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն,
  • զինվորական գրքույկի պատճեն (կամ զինապարտության մասին փաստաթղթի),
  • եթե թեկնածուն զինապարտ է, գիտական աստիճանի վկայականի պատճեն (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության դոկտորի),
  • հրատարակված աշխատությունների, հոդվածների և հրապարակումների համառոտ մատենագիտությունը,

Դիմումներն ու փաստաթղթերն ընդունվում են մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը (ներառյալ):

Մրցույթը տեղի կունենա 2018-ի մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում։