Շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, ժամը 11:30-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղը և Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիան Կարմիր բլուր հուշարձանում կազմակերպում են արդեն ավանդական դարձած նետաձգության միջոցառումը: Արհեստավարժ նետաձիգների ցուցադրական ելույթներից հետո՝ միջոցառման բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան (այն էլ մի քանի անգամ) հինավուրց Թեյշեբաինի ամրոցի պարիսպների մոտ պրոֆեսիոնալ նետերով և աղեղներով կրակել թիրախներին: Հազարամյակներ անց Կարմիր բլուրում կրկին կլսվեն նետերի ձայները:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների համար անվճար էքսկուրսիա կանցկացվի հուշարձանի տարածքում:

Մուտքն ազատ է։

Հասցեն՝ Հ. Հովհաննիսյան 92: Կարմիր բլուրը գտնվում է ձիարշավարանի հարևանությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093200551, 095172017