Վաշինգտոնն ընդլայնել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին ուրբաթ երեկոյան պաշտոնապես հայտարարել է Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը:

Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ձեռնարկված գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցների գործողությունն այսուհետ կտարածվի 21 ռուսաստանցի գործարարների և պաշտոնյաների, ինչպես նաև 9 ընկերությունների վրա ևս:

Պատժամիջոցների նոր ցանկում են հայտնվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, «Технопромэкспорт», «Силовые машины» ընկերությունները, երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի` «Сургутнефтегаз»-ի դուստր ձեռնարկություններից մի քանիսը: