Սուրբ Զատիկին հաջորդող երկուշաբթին՝ ապրիլի 22-ը, կլինի աշխատանքային օր։

Կառավարությունից տեղեկացրել են, որ ապրիլի 23-ը ևս աշխատանքային օր է, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը: