Ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ անդադար ձյուն է տեղում, մերկասառույց է:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:
Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում ձյուն է տեղում Գորիս քաղաքում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է:

Նախարարությունից բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: