Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019թ-ի մայիսի մեկից:

ՇՎՏՄ-ն հորդորում է ԱԳԼՃԿ շահագործող բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին՝ լցակայաններում գազի վաճառքը 2019թ-ի մայիսի 1-ից պարտադիր իրականացնել կիլոգրամով, չգերազանցել ճնշման սահմանված 19,6 ՄՊա չափը և զերծ մնալ խախտումներից:

ՇՎՏՄ-ն սպառողներին խնդրում է լինել հանրային վերահսկող, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected], [email protected] էլ․ փոստերից որևէ մեկին:

Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով: