Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի Չեխիայի Հանրապետությունում գտնվելու և Հայաստանին արտահաձնելու հարցին, ասել է․

«Միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերով էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որևէ այլ նորություն, որի մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն կա»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Չեխիայում դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Ըստ ոչ պաշտոնական լուրերի, Չեխիայի իրավապահները կասեցրել են նրա արտահանձնման հարցով գործի քննությունը: