«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 18-ին ժամը 10.00-19:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց 1-36 համարների, Բրյուսով, Կաշեգործների, Կարա-Մուրզա, Լազո, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: