Պորտուգալիայի Մադեյրա կղզում ավտովթար է տեղի ունեցել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով 28 մարդ է մահացել:

Քաղաքային իշխանության ղեկավար Ֆիլիպե Սուզան նշում է, որ զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա: Նրանք բոլորը զբոսաշրջիկներ են Գերմանիայից:

Ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը, որոնք երկուսն էլ պորտուգալացիներ են, վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում:

Դեռևս պարզ չէ, թե այլ ազգության ներկայացուցիչներ ավտոբուսում եղել են, թե ոչ: