Ազգային ժողովն ապրիլի 18-ի նիստում ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 40-ը:

Օրինագծին դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով օպտիմալացում է իրականացվել կառավարության կազմում, 17 գործող նախարարություններից 5 կրճատվել է: Նոր կառավարությունում 12 նախարարություն կա: Նախատեսվում են աշխատատեղերի կրճատումներ: