124 մլն դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար
«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին կտրամադրվի 124 մլն դրամ: Նշենք, որ որոշման նախագիծը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ էր։
Ըստ նախագծի՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ պատշաճ պետք է իրականացվեն ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում:
Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր: Եթե մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում