Սպիտակ տունը դադարեցնում է զենքի մատակարարումը սիրիացի քրդերին․ Anadolu
Սպիտակ Տունը խոստացել է այլևս (սիրիացի քրդերի շահերը ներկայացնող) «Ժողովրդական պաշտպանության ուժերին» սպառազինություն չմատակարարել:
Թուրքական Anadolu գործակալության պնդմամբ` Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերն այս մասին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիլ Քալընի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Կողմերը նաև պայմանավորվել են համակարգել գործողությունները Սիրիայում` հետագա թյուրիմացություններից խուսափելու համար»,- նշում է թուրքական գործակալությունը:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում