Չեխիայում ընթանում են նախագահական ընտրությունները
Հունվարի 26-27-ն Չեխիայում անցկացվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Նախագահի թեկնածուներն են՝ Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը և գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Իրժի Դրահոշը: Զեմանը համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ, իսկ Դրահոշը՝ արևմտամետ: Սակայն փախստականներ ընդունելու հարցում երկուսի դիրքորոշումը կոշտ է: Նրանք չեն ընդունում փախստականներին եվրոպական երկրներում տեղաբաշխելու Բրյուսելի սահմանած քվոտաները:
Հունվարի 12-13-ին անցկացված առաջին փուլում Զեմանը ստացել էր ընտրողների ձայների 36,6 տոկոսը, Դրահոշը՝ 26,6 տոկոսը:
Չեխիայի նախագահի լիազորությունները սահմանափակ են: Խորհրդարանական կառավարում որդեգրած Չեխիան ղեկավարում է երկրի վարչապետը:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում