Թունավորման դեպքեր են գրանցվել Երևանում և Գյումրիում
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 5 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում, իրենց բնակարանում թունավորվել են խոհանոցի գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Օրեր անց՝ ապրիլի 17-ին՝ ժամը 23.04-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գյումրի քաղաքի 4 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, իրենց տանը տեղադրված գազի վառարանի խողովակից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: