Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին դարձել է Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն:

Եզրափակչում նա երեք սեթում հաղթել է ռումինացի Սիմոնա Հալեպին՝ 7:6, 3:6, 6:4:

Սա դանիացի թենիսիստուհու առաջին հաղթանակն է Մեծ Սաղավարտի մրցաշարերում:

Այս հաղթանակի շնորհիվ Վոզնյացկին կվերադարձնի աշխարհի առաջին ռակետի կոչումը: