Մեծ Բրիտանիայի Integral ընկերությունն առաջիկա տարում վաճառքի կհանի microSD ձևաչափի հիշողության քարտ, որի տարողությունը կկազմի ռեկորդային 512 ԳԲ:

Android օպերացիոն համակարգով աշխատող, microSDXC ձևաչափով յուրաքանչյուր սարքում կարող է տեղադրվել քարտը։ Այս քարտի շնորհիվ գրանցման նվազագույն արագությունը կկազմի 10ՄԲ/վ. դա, ինչպես պնդում են մշակողները, միանգամայն բավարար է 4Կ լուծաչափով տեսանյութ նկարահանելու համար, որն ամենաբարձրերից մեկն է և թույլ է տալիս առավել հստակ պատկերներ ստանալ: Այդ մասին հայտնել է DPReview պորտալը:

Թեստերի արդյունքների համաձայն, քարտից տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է մոտավորապես 80ՄԲ/վ: Ենթադրվում է, որ նորույթը վաճառքում կհայտնվի 2018 թվականի փետրվարին: Դրա երաշխիքը սկսած գնման ամսաթվից կկազմի հինգ տարի: Հիշողության քարտի գինը մոտավոր կգերազանցի 300 դոլարը: