Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ի նպաստ հերոս Թեհլերյանի պաշտպանության». 1921թ-ի մայիսի 15-ին Բոստոնում կայացած ամերիկահայ համայնքի հրապարակային համաժողովի բացառիկ պաստառը:

1921-ի մարտի 15-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին, որից հետո ձերբակալվեց, սակայն 1921թ-ի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անպարտ ճանաչեց, և նա ազատ արձակվեց։

Պատկերը՝ "Armenian Legacy in America: A 400-Year Heritage" գրքից»։