«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ երբեք չի խաղա այլ ակումբի կազմում:

Լեգենդար դարպասապահի պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2018թ. հունիսի 30-ին, և, եթե չերկարաձգվի, այդ դեպքում Բուֆոնը կավարտի կարիերան:

«Շուտով մենք պետք է հանդիպենք նախագահ Անիելիի հետ: Ես թիմին ցանկանում եմ միայն լավը, դրա համար ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք կարող եմ օգտակար լինել «Յուվենթուսին» և ի՞նչ կարգավիճակում: Ոչ մի դեպքում չեմ ուզում դառնալ պրոբլեմ ակումբի և թիմակիցներիս համար: Եթե ես չստորագրեմ նոր պայմանագիր, ապա կավարտեմ կարիերաս: «Յուվենթուսից» հետո ես այլ ակումբում չեմ խաղա»,- ասել է Բուֆֆոնը, ում 40-ամյակը լրանում է հունվարի 28-ին, փոխանցում է La Reppublica-ը։

«Յուվենտուսիի» կազմում Բուֆֆոնը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է երկրի գավաթը և 5 անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթի հաղթող: