«Հայֆիլմի Վերածնունդ նախաձեռնությունը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ազգային ժողովի պատգամավոր տիկին Աննա Կոստանյանը արդեն հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, որտեղ բարձրացրել է այն կարևորագույն հարցերը, որոնք վերաբերում են Հայֆիլմի որոշակի հատվածի վարձակալությանը և դրա ներդրումային ռիսկերին, հայ կինոյի զարգացման տեսլականին, վարձակալողի ծրագրերը, վարձակալության հիմքերը և այլ մասնագիտական ու տնտեսաիրավական հարցադրումներ։ Պատգամավոր Աննա Կոստանյանը նշել է նաև․ խնդրել եմ նաև բացահայտել այն երաշխիքները, որով Հայաստանի Հանրապետության համար պետական արժեք ներկայացնող գույքը և առհասարակ Հայաստանի Հանրապետությունը կապահովագրվեն մասնավորի կողմից հնարավոր նյութական և ֆինանսական ռիսկերից և վնասներից։ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան
Հայֆիլմը ազգային արժեք է․․․ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը պատրաստ է այսօր առավել քան, երբևէ իր թիմով կառավարել, զարգացնել և հստակ մշակված ծրագրերով Հայֆիլմը դարձնել ազգային բրենդ։ Ցանկացած ազնիվ գաղափարի կողքին ենք մինչև վերջ։

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը իր շնորհակալությունն է հայտնում տիկին Կոստանյանին հետևողականության և ազգային բրենդի հանդեպ մարդկային սրտացավության համար»։