Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է:

Օդանավակայանի շրջանում դաժան մարտեր են սկսվել: Զինված բախումներն ազգային համաձայնության կառավարության զինվորականների և Լիբիայի ազգային բանակի միջև բռնկվել են դեպի օդանավակայան տանող ճանապարհի մոտ, սակայն օդանավակայանը չի տուժել:

Նշվում է, հակամարտության երկու կողմն էլ հրետանային զենք և խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառում: Օդանավակայանն արդեն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել հակամարտող կողմերի միջև: Մինչև վերջերս այնտեղ վերահսկողություն էին իրականացնում Տրիպոլիի կառավարության զորքերը: