Պատերազմի ժամանակներից պահպանված չպայթած ռումբ է հայտնաբերվել Հոնկոնգում. South China Morning Post
Հոնկոնգի Վան Չայ թաղամասում կառուցվող մետրոյի նոր գծի շինհրապարակում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից պահպանված չպայթած ռումբ, հայտնում է South China Morning Post-ը։
Ռումբն ունի 140 սմ երկարություն ու 45 սմ տրամագիծ։ Այն գտնվելիս է եղել 15 մետր խորության վրա։
Մասնագետները համարում են, որ հայտնաբերվածը AN-M64-ը ամերիկյան ռումբ է, որը պարունակում է մոտ 120 կգ պայթուցիկ նյութ։ Ենթադրաբար այն Հոնկոնգի վրա է նետվել 1941-1945 թթ․՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Սակրավորները գնահատում են, թե որքանով է ռումբը վտանգավոր ու փորձում են վնասազերծել այն։ Աշխատողները տարհանված են, իսկ շինհրապարակը շղթայված է։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում