Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Սասուն Մանուկյանը:

«Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել… Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա… 21.04.2019թ.»,- գրել է նա։

Ըստ տեղաբնակների՝ եկեղեցին փլվել է մարդկային անտարբերության պատճառով: Երկու տարի առաջ փլուզվել էր եկեղեցու տանիքը, այսօր՝ պատերը: Փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին: