Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին` Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորանքը թվիթերում գրել է ուկրաիներեն․

«1/2 Щиро вітаю Володимира Зеленського з переконливою перемогою на демократичних виборах Президента»․