Մանուել Պետրոսյանը դարձավ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է նաև արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 58 շախմատիստ։ Կայացել է 8 տուր, որի արդյունքում 6․5 միավորով հաղթող է ճանաչվել Մանուէլ Պետրոսյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը վաստակել են 6-ական միավոր, սակայն լրացուցիչ միավորներով Հայկը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տիգրանը։
Ինչպես նշել էր ինքը՝ Մանուել Պետրոսյանը՝
— Պետք է միշտ սիրով խաղալ, այլապես հաղթելն անհնար է։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում