Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից:

Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը կայքում, հայտնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

- Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

- «Ծնող – երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։

- Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։

- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը»,- ասվում է հաղորդագրության մեջ: