Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր կուղարկի ՌԴ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով
Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով, իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար, հայտնում է «Հայկական ժամանակը»:
«Այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,- ասել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում