ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 179 հազար 285 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58.6 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել էր 113, 2 հազար կարատ ադամանդ:

Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա 2017թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 1 824.2 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.6 անգամ ավելի է: 2016թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 704.2 կգ ոսկերչական արտադրանք: