Նիկոսիայում հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացնեն՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովը է հայտարարել Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված երիտասարդական քայլերթ իրականացնելու մասին, հայտնում է Yerkir.am-ը Cyprus-mail.com-ի վրա հղումով:

Քայլերթը կսկսվի Նիկոսիայի Մակարիոսի պողոտայից: Մասնակիցները կքայլեն Հայաստանի անվան պողոտայով. նրանց կմիանան համայնքի մյուս անդամները, որտեղից միասին կգնան հայկական եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ. այնտեղ էլ տեղի կունենա հիշատակման արարողություն: