Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովն ապրիլի 23-ի նիստի ժամանակ հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով Արցախյան հակամարտության լուծելու մասին կոչերից, հայտնել է «Ինտեֆաքսի» ադրբեջանական ծառայությունը:

«Մենք ինչի՞ կարող ենք հասնել պատերազմի մասին զգացմունքային կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ պետք է դրան դեմ լինենք», - ասել է Ասադովը:

Նրա խոսքով՝ պատգամավորները պետք է «շատ զգույշ լինեն այս թեմայի շուրջ»: