Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, Սևանի, Տավուշի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկի ավտոճանապարհներին բուք է։ Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: