Ծիծեռնակաբերդում այսօր ամբողջ օրը կգործի Կարմիր խաչի առաջին օգնության տաղավարը
Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը:
Տաղավարում հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները, կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։
ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, հերթապահություն կսահմանեն հուշահամալիրի խորանում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում