Առողջապահության նախարարության մասնագիտական խումբը աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում․ Խումբն այցելել է Բերդի բժշկական կենտրոն
Առողջապահության նախարարության մասնագիտական խումբը նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։
Նրանց տեղում մանրամասն ներակացվել է Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակի պատկերը։ Մասնագետներն այցելել են Բերդի բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներին։
Այս պահին հոսիտալացված է 22 հիվանդ, որից 18-ը երեխաներ են։ Բոլորի վիճակը գտնահատվում է բավարար և առողջացման դրական դինամիկա է գրանցվում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։
Նավուր համայնքում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է։ Ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ' ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը։