Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը այցելել է Ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ է այցելել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը:
Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրա խոսքով, իր հոր ցանկությունը կլիներ, որ ինքն այստեղ լիներ ողջ ընտանիքի անունից։ Նիկոլյա Ազնավուրն ասել է, որ կշարունակի բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես իր հայրն էր անում:
«Բայց ուզում եմ ասել, որ նա երբեք ատելություն չի ունեցել մյուս ազգի նկատմամբ։ Նա միշտ երազում էր խաղաղության մասին, երազում էր, որ լինելու է երջանիկ երիտասարդություն, որն ապրելու է խաղաղությամբ, առանց ատելության»,- ասել է Ազնավուրը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում