Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից:

Լուսանկարում Ֆրանսիայի դեսպանատան կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակն է Արարատի ֆոնին:

«Ապրիլի 24, հիշատակի արարողություն, Հայոց ցեղասպանություն, Արարատ լեռ»,- գրել է դեսպանը: