Հունվարի 28-ին Ֆինլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի արդարադատության նախարարությանը:

Ֆինլանդիայի 18 տարեկան դարձած քաղաքացիները կարող են քվեարկել տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00:

Բարձրագույն պետական պաշտոնին ընդհանուր 8 թեկնածու է հավակնում, ովքեր առաջադրվել են ինչպես քաղաքական կուսակցությունների և ընտրողների շարժումների կողմից: Երկրի ավելի քան 5,5 մլն բնակչությունից քվեարկելու իրավունք ունի գրեթե 4,2 մլն մարդ: Նշենք նաև, որ Ֆինլանդիայում նախագահին ընտրում են 6 տարի ժամկետով:

Թեկնածուներից մեկի հաղթելու դեպքում նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա փետրվարի 1-ին: Եթե հաղթողը չընտրվի առաջին փուլում՝ ոչ մեկը չհավաքի քվեների 50 տոկոսից ավելին, ապա ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 11-ին: