Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 360-ի
Շրի Լանկայում ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 360-ի, որից 39-ն օտարերկրացի են: 500 տուժածներից շատերը դեռևս հիվանդանոցներում են:
Ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով 60 մարդ է ձերբակալվել, իսկ տեղի ծայրահեղական իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկը ինքնասպան է եղել Shangri-la հյուրանոցում՝ ձերբակալությունից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ պայթյունները պատրաստել է 9 մահապարտ ահաբեկիչ, որոնցից 8-ի անձը հաստատված է: Տեղի իշխանությունները պարզել են նաև, որ ահաբեկիչներից մեկը նախկինում սովորել է Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, իսկ հետո վերադարձել է Շրի Լանկա, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:
Բացի այդ, ապրիլի 24-ին նոր պայթյուն է տեղի ունեցել երկրի ամենամեծ քաղաքի՝ Կոլոմբոյի կինոթատրոններից մեկի հարևանությամբ, սակայն, պայթյունն իրականացրել է ոստիկանությունը, ուստի ոչ ոք չի տուժել: Հատուկ ծառայությունները շարունակում են նոր պայթուցիկների որոնումները: