Հաղթական կամարի կրակի նորացման արարողություն է անցկացվել Փարիզում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում առաջին անգամ նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Համապատասխան որոշումը կայացրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ապրիլի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հաղթական կամարի ներքո գտնվող կրակի նորացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Իսկ Ֆրանսիայի Կլիշի քաղաքում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում