Արցախում երկրաշարժ է գրանցվել
Ապրիլի 24-ին Արցախում, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երկրաշարժը զգացվել է ԱՀ-ի Եղեգնուտ, Քնարավան, Նոր Կարաչինար, Նոր Խարխապուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում